20160709_112629

Սեբաստացիների մուտքը կրտսեր դպրոց՝ ճամբարով:

Հուլիսի 9-ին Գեղարվեստի կրտսեր դպրոցի առաջին դասարանցիների ճամբարային երկրորդ հանդիպումն էր: Ծանոթացանք, ձայնավարժություններ արեցինք, շրխկաններով Կոմիտասի Ձիուկ երգը սովորեցինք, երգեցինք, խաղացինք: Տեխնոլոգիայի լաբորատորիայում կավով աշխատեցինք, մի լավ հեծանիվ վարեցինք ու շատ համով պաղպաղակ կերանք: Առաջիններին ուղեկցում էին արդեն սեբաստացի մեծ քույրերն ու եղբայրները: Գործունեությանն ակտիվ ներգրավված էին նաև ծնողները:

Հանդիպումները շարունակվելու են: