Տևողությունը՝ օգոստոսի 30 — սեպտեմբերի 23

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը /յուրացմանը/, փոխհարաբերությունների /սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ/ հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին
  • Ինքնուրույնության զարգացում
  • Ինքնասպասարկման հմտություների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում /առանց սխալվելու վախի խոսելու հնարավորություն/
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն /ընտանիք/, մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք)

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր /Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…/,  թղթեր /գունավոր, տարբեր հաստության ու չափի/, գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, կտոր, կոճակ, ժապավեն:

Ուսումնական գրականության ցանկ

Գրական ստեղծագործությունների ցանկ

  • «Բութմատն ասաց… » /ժողովրդական խաղիկ/
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

Երաժշտական  /պարային/ ստեղծագործությունների ցանկ

Ազգային, բակային խաղեր

Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված կրթական շքերթին. սեպտեմբերի 5

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը /տիկնիկը…/
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը /գյուղը/, երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր /իր խաղալիքի/ մասին: Կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները ընտանիքի անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ /ձեռնոց-տիկնիկ/, որոնք նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու, հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ /կենդանի պատում/ գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունն արտահայտել գույներով /գույների շաբաթ/, ուրվագծել իր ձեռքը /թաթիկանկար/:

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում

  • Խոսում է իմ տիկնիկը /մեդիապատումների շարք/
  • Ես  /ինքնապատումների շարք/
  • Իմ ընտանիքը  /ձայնագրությունների  շարք/
  • Իմ անունը  /անվանակոչման ու անվան ծագման պատմություններ/