20160823_103529Այսօր դասավանդողների սեմինար-պարապմունքների երկրորդ օրն էր: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, կրթահամալիրի տնօրենի խոսքով: Այնուհետև Կենտրոնում քննարկեցինք դասավանդողի բլոգի հետ կապված խնդիրները, կարևորագույն կետերն ու չափանիշները: Կենտրոնում մասնակցեցինք շախմատի սեմինարի, որը վարում էր Առնոլդ Միքայելյանը: Այս ամենից հետո իսկական ժամանակն էր լողալու. Դպրոց պարտեզի լողավազանը մեզ սիրով հյուրընկալեց: Ժամը 14.00-ից աշխատանքը շարունակեցինք դպրոցներում՝ ուսումնական տարածքի, գույքի, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքով: