IMG_20160824_093852Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբարի չորրորդ օր:
Օրն ինչպես  միշտ սկսեցինք առավոտյան պարաթերապիայով, ընդհանուր երգով ու միասնական ՛՛Տեր ողորմեա՛՛ աղոթքով:
Կրթահամալիրի տնօրենի հատուկ և կարևոր խոսքից հետո բաժանվեցինք խմբերի՝ խմբերով քննարկելու 2016-2017 ուստարում միասնական անելիքները:
Քննարկումից հետո դպրոցներում մեզ էին սպասում բարեկարգման և մաքրման աշխատանքները: Օրվա ամենատպավորիչ և կարևոր գործը Գեղարվեստի դպրոցում, լողավազանի նորանշանակ վայրի բարեկարգումն ու կարգավորումն էր:

Advertisements