img_7314Մանկավարժական օգոստոսյան սուգատեսային ճամբարում հինգ-վեց տարեկանների դասվարները, երկարացված օրվա կազմակերպիչները մասնակցում են հեծանվային պարապմունքների:Պարապմունքների ընթացքում դասավանդողները ձեռք են բերում հեծանվի օգտագործման տարրական, հեծանվով երթևեկելու հիմնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են 2016-2017 ուսումնական տարում սովորողների հետ հեծանվային նախագծեր իրականացնելու համար:
Առաջին պարապմունքը Մայր դպրոց-Դպրոց պարտեզ երթուղով էր: Սովորեցինք օգտվել հեծանվի արագությունը փոխելու հնարավորությունից, արգելակներից, փողոցային անցումներից` առանց հեծանվից իջնելու, փոքր բարձունքներ, վայրէջքներ հաղթահարեցինք:
Հաջորդը կարճ հեծանվաերթ էր Մայր դպրոցից Անդրանիկի փողոցով Վահան Տերյան այգի, Սվաճյան-Բաբաջանյան փողոցներով վերադարձ Մայր դպրոց:
Մասնակիցները ոգևորված են իրենց այս հաղթահարումով, համարձակության քայլ առաջով:
Այս փուլի ամփոփում-ստուգարքը կլինի շաբաթ օրը, Երևանյան լիճ՝ Սեյրանի բարձունք հեծանվաերթով: Խմբին կառաջնորդի-կուղեկցի, կուսուցանի կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը:

Advertisements