IMG_9401Յուրաքանչյուր օր հիանում, ոգևորվում, ապրում եմ կրթահամալիրում ու այլ եմ դառնում, փոխվում եմ, նորանում: Լույսի, համերաշխության մթնոլորտում զորանում եմ ու ամուր դառնում: Թև եմ առնում ամեն խոսքից, հայացքից, գործից, ժպիտից ու նմանվում հրճվանք ապրող երեխայի: Սիրում եմ աշխարհին նայել երեխայի աչքով, նրա հետ լողալ, խաղալ, ուսումնասիրել, բացահայտել, հրճվել ու ապրել:

Այսօր՝ ջերմ ու սրտաբաց էին բոլորը, զարմացած-հիացած էին շատերը. սպասումի, հուզմունքի շունչ կար օդում:

Խաղաղ էի, շուրջս սեր էր ու վայելք:

 

 

Advertisements