Հոկտեմբերի 8-ին, շաբաթ օրը, Գեղարվեստի դպրոցի դասավանդողները Ուսուցչի տոնը` բարձունքին նախագծի շրջանակում արշավելու են դեպի Բջնիի բերդ, Բջնիի Աստվածածին եկեղեցի:

Ճամփորդության նպատակը` հայրենագիտական, աշխարհագիտական, պատմագիտական, բնապահպանական

Մասնակիցներ` Գեղարվեստի դպրոցի  դասավանդողներ
Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի Բջնիի բերդի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա, ծանոթանում են տեղանքի բնապահպանական խնդիրներին, փորձում լուծում տալ դրանց:
Ուսումնական նախագիծը  պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, որտեղ մասնակիցները կտեղադրեն նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև նախագիծն ամփոփող նյութերը:

Մասնակիցներ՝
Քնարիկ Ներսիսյան
Ծովինար Սարգսյան
Ռիմա Երեմյան
Կարինե Մամիկոնյան
Անուշ Աթայան
Կարինե Խառատյան
Հասմիկ Մաթևոսյան
Օլյա Մանդալյան
Քրիստինե Շահբազյան
Տաթև Աթոյան
Հայկուհի Հովհաննիսյան
Քրիստինե Սահակյանց
Մարի Միքայելյան
Նարինե Ամուջանյան