dsc02416

Օրը՝ 02 նոյեմբերի

Վայրը՝ խոհանոցլաբորատորիա

Մասնակիցներ՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Սովորողներին առաջարկում եմ խաղ դաս /Smart դաս/, որը մրգերի և բանջարեղեննների մասին է. առանձնացնում ենք մրգերը բանջարեղեններից, խմբավորում ենք: Հետո ամեն մեկն ընտրում է իր սիրած բանջարեղենը:

Աշխատանքի ընթացքը

  • Փնտրում, գտնում ենք տեղեկություններ թթվային որևէ բանջարեղենի մասին /որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի/: Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին /որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում/:
  • Հանձնարարվում է նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնել թթու դնելու բաղադրատոմսեր, ձայնագրել կամ նկարահանել:

Բնագիտություն. Թթուն դնելու ընթացքում փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ:  Ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում /մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի մթերքների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Կերպարների ստեղծում. Բանջարեղեններով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք թատրոն: Սովորողները հորինում-խաղում  են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Նախագծի ամփոփում.

Նախապատրաստվում ենք Հարիսայի ծեսին:

Advertisements