Առավոտյան ընդհանուր պարապմունք

Շաբաթվա բանաստեղծությունը՝  Հովհաննես Թումանյան Ամպն ու սարը

Շաբաթվա երգերը՝ Եկեք ծեծենք սոխ ու սխտոր, ԽնոցիՀեփ հոպ

Շաբաթվա պարը՝ Արզումանի

Ազգային խաղեր՝  Մուկն ու կատուն, Մուկ-կատու

Բառուսուցում. սար, տուն 

Բանավոր մաթեմատիկա.

1. Ցուրտ և մութ փետրվարյան մի գիշեր հոգնած որսորդը վերադարձավ որսից տուն: Գրեթե երկու շաբաթ նա շրջել էր անտառով, ստուգել իր լարած թակարդները: Նրա խրճիթում կար լամպ, վառարան և մոմ, բայց որսորդի մոտ մնացել էր ընդամենը մեկ լուցկի:

Ձեր կարծիքով ի՞նչը առաջինը կվառի որսորդը:

2. Ընձուղտը, կոկորդիլոսը և գետաձին ապրում էին տարբեր տնակներում:

Ընձուղտը կարմիր տնակում չէր ապրում և ոչ էլ կապույտ:

Կոկորդիլոսը կարմիր տնակում չէր ապրում և ոչ էլ նարնջագույն:

Գուշակե՛ք, թե ո՞ր կենդանին որ տնակում էր ապրում:

3. Եղևնու տակ ծաղիկ չի աճում,

Կեչու տակ սունկ չի աճում:

Ի՞նչ է աճում եղևնու տակ

Եվ ի՞նչ է աճում կեչու տակ:

4. Անին ու Վարդանը գնացին անտառ հատապտուղ և սունկ հավաքելու: Անին սունկ չէր հավաքում: Ի՞նչ էր հավաքում Վարդանը:

5. Երկու մեքենա գնում էին լայն և նեղ ճանապարհներով: Բեռնատար մեքենան չէր գնում նեղ ճանապարհով: Ո՞ր ճանապարհով էր գնում մարդատար մեքենան: Իսկ բեռնատա՞րը:

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Ռադիոյի թողարկման պատասխանատուներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Շախմատ, տրամաբանական խաղեր

Լողի պարապմունք փակ լողավազանում

Հեծանվային պարապմունք

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Այցելություն Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում ներկայացման դիտում