Տոնական ընդհանուր պարապմունք

Շաբաթվա երգը՝ Եկեք ծեծենք սոխ ու սխտոր, Խնոցի

Շաբաթվա պարը՝ Կոմիտաս Շորոր

Ազգային խաղ՝ Մամի, մամի

Պատումներ, տեսադաս

  • Ինչպես դարձա սեբաստացի կամ ինչպես հայտնվեցի կրթահամալիրում
  • Ինչպիսին է սեբաստացի ուսուցիչը

Ցուցահանդես.

  • Աշնանային մոտիվներ. նկարչական ցուցահանդես

Բառուսուցում. աշուն, թթու

Երաժշտական ողջույն 

16.11.2016թ, ժամը 10։00  Գրքի տոն Արևիկ, Զանգակ, Էդիտ Պրինտ, Բուկինիստ, Անտարես հրտարակչությունների հետ

ժամը 12:00 «Կոնֆետի անձրև» երաժշտական ներկայացում. Խառնարան, փոքր դահլիճ

18.11.2016թ, 11:15 Մասնակցություն Ագարակի, ձիավարժարանի նորամուտին

Բանավոր մաթեմատիկա.

1.Երեք ձկնիկ լողում էին տարբեր ջրավազաններում:

Կարմիր ձկնիկը չէր լողում ոչ շրջանաձև, ոչ էլ եռանկյունաձև ջրավազաններում:

Ոսկե ձկնիկը չէր լողում ոչ քառակուսի , ոչ էլ շրջանաձև ջրավազաններում:

Ո՞ր ջրավազանում էր լողում կանաչ ձկնիկը: Իսկ մյու՞ս ձկնիկները:

2.Ճպուռը նստած է ոչ ծաղկի և ոչ էլ տերևի վրա:

Ծղրիդը նստած է ոչ սունկի և ոչ էլ ծաղկի վրա:

Զատիկը նստած է ոչ տերևի և ոչ էլ սունկի վրա:

Ով որտե՞ղ էր նստած:

3. Սոնան ունի երեք սայլակ տարբեր գույների` կարմիր, դեղին և կապույտ: Սոնան ունի նաև երեք խաղալիք` գնդակ, շնիկ և իշուկ:

Կարմիր սայլակով նա չի տանում շնիկին և իշուկին:

Դեղին սայլակով` ոչ գնդակը, ոչ էշին:

Ի՞նչ է տանում Սոնան յուրաքանչյուր սայլակով:

4. Արջուկը գնում է ոչ առաջին, ոչ էլ վերջին վագոնով:

Ճուտիկը գնում է ոչ մեջտեղի, ոչ էլ վերջին վագոնով:

Ո՞ր վագոնով է գնում արջուկը և ո՞ր վագոնով է գնում ճուտիկը:

5. Երեք ափսեներում դրված են տարբեր մրգեր:

Ադամաթուզը ոչ կապույտ և ոչ էլ նարնջագույն ափսեում է:

Նարինջները ոչ կապույտ և ոչ էլ վառդագույն ափսեում են:

Ո՞ր ափսեում են դրված սալորները:

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Տեխնոլոգիա. Նկարում ենք սեբաստացի ուսուցիչներին

Շախմատ, տրամաբանական խաղեր

Լողի պարապմունք փակ լողավազանում

Հեծանվային պարապմունք

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Տոնական հարիսայի ծես-հյուրասիրություն

Advertisements