Առավոտյան ընդհանուր պարապմունք

Շաբաթվա երգերը՝  ԽնոցիՀեփ հոպ, Ջաղացի երգը

Շաբաթվա պարը՝  Մածուն եմ դրել

Ազգային խաղ՝ Աղջիկ փախցնոցի

Շաբաթվա բառերը՝ թթու, տուն: Paint ծրագրով նկարել բառերը:

Թ, ու, տ, ն տառերով նոր բառեր կազմել, կարդալ: Բառախաղ արդեն ծանոթ տառերով:

Բանավոր մաթեմատիկա.

1. Տիգրանը և Սարգիսը որոշեցին խաղալ, մեկը` խորանարդիկներով, մյուսը` մեքենաներով: Տիգրանը մեքենաներով չխաղաց:

Ինչո՞վ էր խաղում Տիգրանը և ինչո՞վ էր խաղում Սարգիսը:

2. Շիկահեր և սևահեր ծաղրածուները կրկեսում ելույթ ունեցան գնդակով և փուչիկով: Շիկահեր ծաղրածուն ելույթ չունեցավ գնդակով, իսկ սևահերը` փուչիկով:

Ի՞նչ առարկաներով ելութ ունեցան ծաղրածուները:

3. Աննայի, Յուլյայի և Օլյայի համար մայրիկը գնեց շրջազգեստներ: Աննայի շրջազգեստը ոչ կանաչ է, ոչ էլ կարմիր: Օլյայինը` ոչ դեղին, ոչ էլ կարմիր, Յուլյայինը` ոչ կանաչ, ոչ դեղին:

Աղջիկների շրջազգեստներն ի՞նչ գույնի են:

4. Լինում են, չեն լինում երեք աղջիկներ` Տանյան, Լենան և Դաշան: Տանյան Լենայից է բարձրահասակ, Լենան` Դաշայից:

Աղջիկներից ո՞վ է ամենաբարձրահասակը և ո՞վ ցածրահասակը:

5. Ալյոշան, Սաշան և Միշան ապրում են նույն մուտքում, բայց տարբեր հարկերում: Ալյոշան ապրում է ոչ վերևի և ոչ էլ ներքևի հարկում: Սաշան ապրում է ոչ մեջտեղի և ոչ էլ ներքևի հարկում:

Ո՞ր հարկում է ապրում տղաներից յուրաքանչյուրը:

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Տեխնոլոգիա. Տիկնիկատոն

Շախմատ, տրամաբանական խաղեր

Լողի պարապմունք փակ լողավազանում

Հեծանվային պարապմունք

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

Սովորողի ընտրությամբ գործունեություն