Առավոտյան ընդհանուր պարապմունք

Շաբաթվա երգերը`  Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր

Շաբաթվա պարը`  Ծաղկաձորի

Ազգային խաղը` Խաշիլ փափա

Շաբաթվա բառը` աշուն: Paint ծրագրով նկարել բառը:

շ տառով նոր բառեր կազմել, կարդալ: Բառախաղ արդեն ծանոթ տառերով:

  • Իմ էլեկտրոնային այբբենարանը.

Սովորողներն իրենց սովորած, իմացած տառերով բառեր են կազմում, այդ բառերը նկարում Paint նկարչական ծրագրով, բառերը մուտքագրում:

Բանավոր մաթեմատիկա.

Մեկ մատիտն ունի երկու ծայր, քանի ծայր կունենա մեկ ու կես մատիտը:

Անին   ունի   յոթ փայտիկ, մեկը կիսեց։ Քանի՞ փայտիկ ունեցավ Անին։

Աննան  փոքր է Լիրայից, Անին փոքր է Աննայից։ Ով է ավելի փոքր՝ Անին թե Լիրան։

Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

Որքանո՞վ է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:

Գերանը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

էլեկտրոնային խաղեր`

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Տեխնոլոգիա. Թելերով տիկնիկների պատրաստում

Շախմատ, տրամաբանական խաղեր

Լողի պարապմունք փակ լողավազանում

Հեծանվային պարապմունք

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Տեսաֆիլմի դիտում. Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև

Advertisements