Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-23

Մասնակիցներ՝ 1-ին դասարանցներ

Նպատակը՝  Նախապատրաստում Ամանորյա ծեսին

 Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Հետազոտության, ուսումնասիրության թեմաներ՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը

Աշխատանքի ընթացքը

Ամանորի ծեսին նախապատրաստվում ենք նախապես ընտրելով մի երկիր, որը ներկայացնելու ենք:

  • Ինչպես են նշում Ամանորն այդ երկրում
  • Ինչ ամանորյա ավանդույթներ կան այդ երկրում

Պար-բեմադրություն այդ երկրին բնորոշ երաժշտությամբ

Ստեղծում են դեկորներ, հագուստներ ամանորյա հանդերձանքի համար

Մեդիաբացիկների ստեղծում

Սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-բառ-շնորհավորանքներ

Ամփոփում

Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կհրավիրենք ծնողներին, ովքեր անմիջականորեն կդառնան տոնախմբության մասնակիցներ: