Հանրակրթական դիջիթեք 9-րդ միջազգային ստուգատես

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      edudigitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Անվանակարգերը

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:

  1. Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  2. Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում
  3. Կրթական ծրագրի նոր կազմակերպում/17
  4. Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում/19
  5. Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ/20
  6. Դիջիթեքը նախակրթարանում
  7. Դիջիթեքը շրջանավարտի գործիք
  8. Դիջիթեքը ընտանիքում
  9. Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  10. Դիջիթեքը ինքնակրթության գործիք
  11. Առցանց ուսուցման նյութերի փաթեթ
  12. Հանրակրթության մեդիասպասարկում/3
  13. Ուսումնական բլոգը՝ դասագիրք
  14. Դիջիթեքն առանց սահմանների
  15. Շրջակա միջավայրի, մեդիամիջավայրի դիջիպահպանում, ձևավորում

Աշխատակարգ

Նոյեմբերի 28-ից Դիջիթեք 2017-ի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ, անվանակարգերի պահանջների լրամշակում, պատասխանատուների ամենշաբաթյա հավաքներ, գովազդների պատրաստում, տարածում:

Հունվարի 8-ից հունվարի 23-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:

Հունվարի 23-27-ը դիջիթեքյան շաբաթ. ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում, վարպետության դասերի կազմակերպում

Փետրվարի 3-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից

Փետրվարի 3-ին – մրցանակային աշխատաքների հրապարակում

Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ:

Advertisements