Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայքը՝miqayelghazaryan

Նպատակը՝  նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ մարզաձևերի  ներդրման, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Ստուգատեսի ժամանակացույց

2018թ.Հունվարի 9-20-ը  մարզումներ դպրոցներում, մայր դպրոցի մարզասրահներում և ելույթների նախապատրաստական աշխատանքներ։ Սովորողները, դասվար-դաստիարակները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը։

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժությունները:

Ստուգատեսի համար նախատեսված վարժություններ լողից

Ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվից

2018թ. 23-27-մարզական  ելույթներ։ 

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, 5 տարեկաններից 4-րդ դասարան պարտադիր,  5-12-րդ դասարանցիներ, քոլեջի սովորողներ,  անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր հայտով:

 

Վայրը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ, «Սեբաստիա» մարզահամալիր, Արևմտյան դպրոցի լողավազան:

Լավագույն կատարումները կորոշվեն հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի անդամներ՝

Արևելյան  դպրոց՝ Նաիրա Նիկողասյան

Արևմտյան պարտեզ՝ Զառա Առաքելյան

Հարավային դպրոց՝ Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոց՝ Քնարիկ Ներսիսյան

Միջին դպրոց՝ Մարգարիտ Սարգսյան

Ավագ դպրոց՝ Մարթա Ասատրյան

Քոլեջ՝ Նվարդ Սարգսյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններներից:

Advertisements