Ցատկող ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

3. Հետո  նայենք, տեսնենք, թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք, որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել: Իսկ  այն ձուն, որը գտնվել էր քացախաջրում փոխվել է` նրա կեղևը փափկել է: Այդ ձվի  կեղևը, եթե շոշափես, կհիշեցնի ռեզինե գնդակի:

4. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր: Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք: Ձուն լույս կարտացոլի:

Կախված ձուն

Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր, թեյի գդալ և աղ:

1.Բանկայի կեսը լցնենք ջրով: Հում ձուն իջեցնենք բանկայի մեջ: Այն անմիջապես կսուզվի:

2.Այնուհետև  հանենք  ձուն:

3. Ավելացնենք ջրի մեջ 2 թեյի գդալ աղ և  լավ խառնենք:

4.Նույն ձուն  դնենք  աղով լի  բանկայի մեջ և հետևենք: Քանի որ

ջրի  մեջ    բավականին  աղ  կա, ձուն կկախվի  ջրից:

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի յուղ: Առանց շտապելու այդ յուղի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի յուղի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է: Կաթիլը դանդաղ կիջնի բաժակի  հատակը: Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ, ապա բաժակում յուղի հետ միասին առաջանում է մի տեսարան, որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Օղակները

Վերցնում ենք փոքր բանկա և մարգանցովկան լուծում ենք այդ բանկայի մեջ: Լուծույթը պետք է դառնա  մուգ-մանուշակագույն: Վերցնում ենք մեկ այլ ապակե բանկա և  ջուր  լցնում: Այնուհետև վերցնում ենք կաթուցիչ: Դրանով պատրաստված լուծույթի մի քանի կաթիլ  կաթեցնում են մաքուր ջրով լի բանկայի մեջ /պահում ենք 1-2 սմ ջրից վեր/: Կաթուցիչի ծայրը չպետք է տատանվի: Կաթիլը ընկնելով  ջրով լի բանկայի մեջ, վերածվում է  օղակի, որը ընկնում է բանկայի հատակը, աստիճանաբար մեծանալով:

Ինչպես կարող ենք նվագել շշերի միջոցով

Վերցնենք դատարկ շիշ, շշի բերանից  փչենք ներս, ձայն կլսենք: Հետո մի քանի շիշ դնեք սեղանին, այդ շշերի մեջ լցնենք տարբեր քանակությամբ ջուր: Որքան շատ է ջուրը շշում, այնքան այդ շիշը բարձր ձայն կհանի:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք, շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով լի  թասի մեջ: Փուչիկն աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը << կուլ կտա >> փուչիկին:

Կավիճը

Փորձի համար անհրաժեշտ են` փոքրիկ բաժակներ, մեկ բաժակ կիտրոնի հյութ, մեկ բաժակ քացախ, մեկ բաժակ ջուր,  3 հատ սպիտակ կավիճ:

1. Կես բաժակ կիտրոնի  հյութը լցրու առաջին բաժակի մեջ, կես բաժակ քացախը լցրու երկրորդ բաժակի մեջ, կես բաժակ ջուրը լցրու երրորդ բաժակի մեջ:

2.Յուրաքանչյուր բաժակում մեկական կավիճ դիր: Համոզվիր, որ կավիճների մեծ մասը  գտնվում է  հեղուկում:

3.Բաժակները մի քանի օր դիր ապահով տեղում և ընթացքում հետևիր:

4. Կտեսնես, որ կավիճը լուծվեց կիտրոնի հյութի և քացախի մեջ, քանի որ քացախը և կիտրոնի հյութը թթու են և արագ կարողանում են քայքայել:

Պահում ենք ջուրը

Բանկան /կարելի է վերցնել նեղ բերանով բանկա/ լցնում ենք ջրով և թրջում ենք թաշկինակը:

Այդ թաց  թաշկինակով  բանկայի բերանը ռեզինով կամ հաստ թելով ամուր փակում ենք: Այնուհետև բանկան փորձում ենք շուռ տալ: Կտեսնենք, որ ջուրը չի թափվի:

Հավի  ոսկորները  քացախում

Հավի ոսկորները կարող ենք այնպես փափկեցնել, որ դրանք կարողանանք ծռել: Մաքուր հավի ոսկորը դնենք քացախով բանկայի մեջ: Այնպես դնենք, որ քացախաջուրը ոսկորն ամբողջությամբ ծածկի: Թողնենք 7 օր: Ոսկորը կփափկի այնպես, որ կարելի է այն  քարկապ անել:

 

 

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով այնպես, որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր: Ջրի մակարդակը բաժակում նշենք ֆլոմաստերով: Բաժակներից մեկը փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:

Աղը, պղպեղը և փուչիկը

Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Խնձորը

Վերցնենք  խնձոր և կիտրոն: Խնձորը  կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը  և քամենք կիսած խնձորի  մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք, որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը, որի վրա կիտրոնի հյութն էինք քամել, մնաց անփոփոխ, սպիտակ մասը պահպանվեց:

Եփած ձուն

Եփած ձուն հեշտությամբ պտտվում է սեղանի վրա, իսկ հում ձուն դժվարությամբ է պտտվում, կարելի է ասել չի էլ շարժվում հարթ տարածության վրա: Պատճառն այն է, որ հում ձվի մեջ դեղնուցն ու սպիտակուցը շարժվում են, խանգարելով, չթողնելով ձվին պտտվել: Եփած ձվի պինդ պարունակությունը թույլ է տալիս նրան պտտվել, հեշտությամբ շարժվել: Փորձի՛ր և կտեսնես:

Կարտոֆիլ

Պատրաստենք յոդի թույլ լուծույթ: Այդ լուծույթը կաթեցնենք մի կտոր հում կարտոֆիլի կամ մի բուռ ալյուրի վրա: Անմիջապես կառաջանա մուգ  կապույտ գույն: Այդ գույնի առաջացումը վկայում է այն մասին, որ այդ նյութերում կա օսլա/ крахмал/:

Վազվզող փայտիկները

 

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ / ատամ մաքրող փայտիկներ/, մեկ կտոր շաքար, աման լվանալու հեղուկ

Փայտիկները դասավորենք ջրով լի թասի մեջ/ ճառագայթների նման/: Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը` փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը: Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Փչվող փուչիկը

Փորձի համար անհրաժեշտ է 1 կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա: Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ և լցնում շշի մեջ: Փուչիկն արագ հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:

 Ինչպես նամակ գրենք

Կիտրոնը քամենք բաժակի մեջ, կստանանք կիտրոնահյութ: Վրան ավելացնենք  նույն քանակությամբ ջուր: Բամբակով փայտիկը թաթախենք ստացված խառնուրդի մեջ և թղթի վրա մի քանի  բառ գրենք: Երբ գրածը չորանա, թուղթը տաքացնենք էլեկտրական լամպի տակ: Թղթի վրա կերևան մեր գրած բառերը:

Հրաբուխ

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվանալու հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի կամ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով:

Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվանալու հեղուկ, մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա: Այդ ամենը խառնենք: Խառնուրդը լցնենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ / 50 գրամ/:

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

 

Վառվող շաքարը

  • Անհրաժեշտ նյութեր
  • մեկ հատ շաքար
  • օղի  կամ  սպիրտ
  • ափսե
  • լուցկի

Փորձի նկարագրությունը

Նախ շաքարը դիր ափսեի մեջ և փորձիր այն վառել: Կտեսնես, որ  ոչինչ չի ստացվի : Շաքարը թրջիր սպիրտով և  նորից այն  վառիր: Սպրիտը  բոցավառվում  է և  շաքարը սկսում  է         վառվել:

Նարինջները

Վերցրու 2 նարինջ: Մեկը դիր ջրով լի ամանի մեջ: Այդ նարինջը կսկսի լողալ ջրում: Այն չի սուզվի: Երկրորդ նարինջը մաքրիր կեղևից և դիր ջրով լի ամանի մեջ: Այն  անմիջապես   կսուզվի:

Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվանալու հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու: Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ   /տարբեր գույների /: Աշխատիր ամանը տեղից չշարժել: Հետո վերցրու աման լվանալու հեղուկ: Բամբակե փայտիկը թաթախիր աման լվանալու հեղուկի մեջ: Թաթախված փայտիկը զգուշությամբ դիր կաթով ամանի կենտրոնում: Կտեսնես, որ կաթը սկսում է շարժվել, իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են:

Փոքրիկ շատրվան

Անհրաժեշտ նյութեր.

  • Թափանցիկ շիշ
  • Խցան
  • Հյութի ձողիկ
  • Ջուր

 Փորձի նկարագրությունը

Վերցրու շիշը, մեջը կիսով չափ ջուր լցրու, հետո խցանի վրա անցք բաց արա և հյութի ձողիկը մտցրու խցանի մեջ: Շիշը փակիր խցանով: Այնպես արա, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Հետո ձողիկի դրսի ծայրից փչիր որքան ուժ ունես: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Հետո դադարեցրու փչելը և կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:

Փուչիկը

Անհրաժեշտ նյութեր.

փուչիկ

ջուր  ապակե բանկա 3 լիտրանոց

Փորձի նկարագրությունը

Փուչիկի մեջ այնքան ջուր ենք  լցնում, որ փուչիկը չկարողանա ներթափանցել   3 լիտրանոց բանկայի մեջ /փուչիկը շատ չփչել /:  Թեյնիկով ջուր ենք եռացնում: Եռացրած ջուրը լցնում ենք 3 լիտրանոց բանկայի մեջ և  լավ խառնում, որ  բանկայի պատերը տաքանան ջրից: Այն բանից հետո, երբ բանկայի պատերը տաքանում են եռացրած ջրից, ջուրը  թափում ենք: Փուչիկը տեղավորում ենք բանկայի բերանին: Հետևում ենք, թե ինչպես փուչիկը ինքնուրույն ներթափանցում է բանկայի մեջ:

Advertisements