This slideshow requires JavaScript.

Ֆոտոշարն արվել է Թամանյանի արձանի շրջակայքում: Այնտեղ էինք գնացել Խամաճիկների պետական թատրոնից, որտեղ դիտեցինք “Մարդուկ ջարդուկ” ներկայացումը: Քայլել ենք Մաշտոց պողոտայով: Չնայած սաստիկ ցրտին` փողոցը բազմամարդ էր, արտերկրից ժամանած հյուրերը զմայլված նայում էին չորս բոլորը և նկարում: Դանիելը ոգևորված հետևում էր նրանց ու ասում, որ հիմա ինքն էլ է ձմեռային ֆոտոշար անելու: Հա, նշեմ, որ նկարել է Դանիելը ու նկարել է իրեն դուր եկած տեսարանները: Երբ մտանք այգի, Դանիելը մեր ձեռքը բաց թողեց ու Ձմեռ պապիկ գոչելով վազեց. մենք հետո նկատեցինք հեռվում քայլող Ձմեռ պապիկին: Դանիելը գնաց, ամուր գրկեց Ձմեռ պապիկին և ասաց, որ իր ցանկացած ռոբոտն ու բարձրախոսը ստացել է: Դե, բնականաբար, նկարվեց նրա հետ ու տեղյակ պահեց, որ հիմա ինքը ձմեռային ֆոտոշար է անելու: Մի խոսքով, էնտեղ բոլորն իմացան, որ Դանիելը եկել է ֆոտոշարի:

Դանիելը շատ ոգևորված էր և երջանիկ:

Օգնական մայրիկ՝ Զարուհի Պետրոսյան

Advertisements