Որոշել ենք ակտիվ մասնակցել Դիջի պապիկի հայտարարած մրցույթին, դիտել նյութերը, քննարկել: Դիտելուց բացի պիտի մենք էլ մասնակցենք, այսինքն հայտեր լրացնենք: Ու քանի որ ուզում ենք հաղթել, որոշեցինք մի լավ գովել Դիջի պապիկին, սիրտը շահել:

Գովք Դիջի պապիկին

Իհարկե, մի քանի հայտ լրացրեցինք, Ռոդարիի Շոկոլադե ճանապարհը հեքիաթը պատմեցինք, քննարկեցինք, նկարեցինք: Պարզվեց, որ բոլորիս համար շատ սիրելի հեքիաթ է, քանի որ շատ ենք սիրում շոկոլադ ուտել:

Ով ինչ ասում է, թող ասի, ճամբարում ամենահավեսը հեծանիվ վարելն է: