Դավիթ Հովհաննիսյանը սովորաբար քիչ է խոսում, պատմում, բայց այսօր բացառություն է: Առավոտից բլբլում է, անվերջ խոսում-պատմում, հիանում, ուրախանում: Մի քանի անգամ, անհոգնել պատմեց Գնդիկ բոքոնիկի հեքիաթն ու կարգադրեց.

-Մայրիկիս ցույց ես տալու, չէ՞:

Իհարկե, Դավթի խոսքը փոքր-ինչ անհասկանալի է, պիտի կենտրոնացած, համակ ուշադրություն դարձած լսես, որ հանկարծ մի շատ կարևոր արտահայտություն- բառ-փշրանք բաց չթողնես:

Սիրում է տեխնոլոգիայի լաբորատորիան, միջավայրը: Հաճույքով, խնամքով աշխատում է ու ցուցադրում:

Advertisements