img_7153

Դավիթ Հովհաննիսյան

Ընդհանուր պարապմունքին Դավիթը չի կտրվում իր տիկնիկից՝ Արթուրիկից, բայց ականջի ծայրով լսում-ընկալում է երգերի տեքստերը, երաժշտությունը, պարերի շարժումները: Իմացավ, որ ընկեր Քնարիկի, ընկեր Նինայի հետ Ագարակ պիտի գնա, ուրախացավ ու միևնույն ժամանակ տխրեց: Ուրախացավ, որովհետև իրեն շատ լավ է զգում ընկեր Քնարիկի ուղեկցությամբ-մասնակցությամբ-ներկայությամբ: Տխրեց, որովհետև վախենում է, վախենում է բոլոր տեսակի կենդանիների հետ շփումից, նրանց ներկայությունից: Համոզելուց հետո որոշեց խիզախել: Բոլորից շուտ հագնվեց ու ճամփա ընկավ: Բայց արի ու տես, որ վախից լացել է ու Ագարակում ոչ մի կենդանու մոտ չի գնացել:

Դավիթ ջան, իրար կօգնենք և մի օր կհաղթահարենք մեր վախերը: Այս առումով ինչ նման ենք իրար: Ես քեզ լավ եմ հասկանում: Նույն վախերն ունեմ նաև ես:

Լուսանկարը՝ Քոլեջի ուսանող Էդգար Մալաքյանի

Advertisements