Սիրով ենք արթնանում, ճամբար վազում. չէ՞ որ տանն անելիք չկա, իսկ էստեղ մեկը մյուսից գրավիչ, հավես աշխատանքներ:

Ճամբարային ամենօրյա, տոնական ընդհանուր պարապմունքը բոլորիս ուրախ տրամադրություն է փոխանցում ու ոգևորված գործի ենք անցնում:

Մեդիատեխնոլոգիա

Պատկերացնելը, Paint ծրագրով նկարելը, Դիջի պապիկին բնութագրելը ուսումնական-ստեղծական աշխատանք է, որը հետաքրքիր է ու ոգևորող:

Շախմատային գործունեություն

Շախմատ խաղալիս էլ մեկս մյուսին փոխանցում ենք մեր իմացածը, օգնում ենք, որ մեր ընկերը խաղա ու չվախենա պարտվել:

Թաց նկարչություն

Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք թաց թղթի վրա նկարել: Մեր աշխատանքները տեսե՛ք ու փորձե՛ք, շատ հավես է:

Advertisements