Դավիթ Հովհաննիսյանի ուրախությանն այսօր չափ ու սահման չկար: Ընդհանուր պարապմունքի ընթացքում միացավ խմբին, երգեց, շարժումներ արեց, պարեց: Նախորդ օրը պայմանավորվել էինք, որ բոլոր սովորողներն այսօր լեգոներ, փազլներ, կառուցողական խաղեր պիտի բերեին, որ ճամբարի ընթացքում խմբերով աշխատեինք-հավաքեինք: Փաստորեն Դավիթն անհամբեր սպասել էր այս գործունեությանը, դրանով էլ օրն առանձնահատուկ էր, ուրախությունն` անսահման: Մի մեծ տապրակ լեգոներ ձեռքին վազեց դեպի ինձ.

-Ընկեր Կարինե, ես էլ եմ բերել, բե-րել, հասկացա՞ր:

Ասել-խոսելով, համով-հավեսով մասնակցեց, քանդեց-հավաքեց, ուսումնասիրեց ու հայտնագործեց: 

Դավթի ուրախությունն այսօր հետս տուն եմ բերել:

Advertisements