Արտաշես Գասպարյան

Բոլորից տարբեր, բոլորից առանձին… Այսպիսին է հենց Արտաշես Գասպարյանը, բայց շատ լավ է, երբ սովորողի մոտ նկատելի է ինքնուրույն լինելու, դառնալու ձգտումը: Արտաշեսը, ինչպես ինքն է սիրում ասել. «Ընկեր Սեդայի օգնականը», բազմիցս է ինձ զարմացրել իր ունակություններով՝ չի անում այն, ինչ անում են մյուսները, ուզում է միշտ տարբերվել իր գործով և խոսքով:

Այսօր, մինչ մյուս սովորողները նկարում էին Ռոդարիի հեքիաթը, Արտաշեսն իր ցանկությամբ նկարել էր մի ուրիշ նկար, որն ընդհանրապես առնչություն չուներ օրվա հեքիաթի հետ: Նա ուղղակի մեկնաբանեց այսպես.

-Ես սիրում եմ ավտոմեքենա նկարել, ո՛չ թե հեքիաթ…

Դիտարկումը՝ Սեդա Վիրաբյանի

Advertisements