16237818_693583417482241_1365873335_n

Ճկուն, ակտիվ, շարժուն և բլբլան Դավիթ:

-Տեսե՛ք, տեսե՛ք, է՜հ, չտեսա՞ք, էլի անե՞մ,-դժգոհում է ու էլի, էլի ու էլի: Չի թողնի, որ հայացքդ թեքես, պիտի նայես իրեն, որ գոհանա, որ շոյվի:

Դավիթն իր բնական վիճակում է, ոչ մի սարքովի, արհեստական գործողություն չկա նրա առօրյայում: Ինքն է ու իր աշխարհը` գլուխկոնծի տալով, գնդակի պես թավալգլոր լինելով, խոսքով-զրույցով, համ ու հոտով:

Ձյունն էլ որպես նվեր, ուրախություն ու երազ

-Ձյուն եմ ուզում կտա՞ս, թե՞ վերցնեմ,-հարցրեց:

-Վերցրո՛ւ:

Վերցրեց, ուսումնասիրեց, բերանը դրեց.

-Քո նման համով հոտ ունի, քեզ ու ձյունին էնքան եմ սիրում, որ պաչիկ կանեմ:

 

Պաչիկներ քեզ, իմ ձյունե Դավիթ:

Advertisements