Ստուգատեսային օր. հեծանիվ, լող

Դանիելի և Դավթի ոգևորությունն անսահման էր, ուրախությունը՝ անսպառ, անվերջ: Դավիթը դեռ վարում է առանց արգելքները հաղթահարելու՝ զգույշ, վախվորած, թեքահարթակը հաղթահարելիս խնդրում է, որ օգնենք, բայց վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ կստացվի: Իսկ Դանիելն անվախ ու վստահ վարում է, հաղթահարում արգելքներն ու բոլոր թեքահարթակները:

Դավիթը վախեցավ, ջուրը չմտավ, բայց հանդիպեց ջրին, սիրեց ու ժպտաց: Հետևեց լողի ստուգատեսի ողջ ընթացքին ու որոշեց, որ կմտնի ջուրը.

-Ես շորերս փոխեմ, հետո մտնեմ, չէ՞:

Կարծում եմ, որ առաջին արգելքը հաղթահարված է, հաջորդ անգամ Դավիթն առաջինն է ջուրը մտնելու:

Իսկ Դանիելը… հիացրեց, հիացավ, ապրեց, վայելեց ջուրը, լողավազանը: Սկզբում լողում էր փրկօղակով՝ ընդամենը մի քանի րոպե, հետո իր որոշմամբ, ինքնուրույն հանեց փրկօղակը և սկսվեց վայելքը: Հրաշալի լողում է, չունի վախ, անհանգստություն:

16295214_694646527375930_1995390875_n

Օրվա գույնն ըստ Դավթի՝ կարմիր, ըստ Դանիելի՝ դեղին:

Advertisements