Քայլք

Ժամանակի գրանցում՝ 11.05-11.23

Հեռավորությունը՝ Հյուսիսային դպրոցից Արևմտյան դպրոց

Ճանապարհը՝ Րաֆֆու փողոց-Բաբաջանյան փողոց-վերգետնյա անցում-Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց

Հյուսիսային դպրոցի տրիաթլոնի ղեկավար Տաթև Աթոյանի, մեծ խումբ ծնողների, լողորդ-սովորողների մասնակցությամբ առավոտյան 11.05 Հյուսիսային դպրոցից սկսեցինք քայլել դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ՝ փակ լողավազան: Սովորողները քայլքին և ձյունոտ եղանակին համապատասխան հանդերձանքով էին՝ հարմար կոշիկներ, տաք բաճկոն, գլխարկ, ձեռնոց, ուսապարկ, որի մեջ լողի անհրաժեշտ պարագաներն էին:

Լող

Սովորողների հանդերձանքը՝ լողազգեստ, ռետինե հողաթափեր, սրբիչ, լողի գլխարկ, ջրային ակնոց: Սովորողները հագան լողազգեստները, ցնցուղ ընդունեցին, նախավարժանք արեցին ու լողավազան մտան:

Advertisements