16357956_362608207457893_647164354_o

Դավիթն այսօր մարզական էր հագնված: Արդեն գիտեր, որ պետք է մասնակցենք մարմնամարզական ստուգատեսի: Սպասում էր, անհամբեր էր, բայց երբ բաճկոնները հագանք ու ճամփա ընկանք նեղվեց.

-Չեմ ուզում, ես չեմ գա, ինձ մի տար:

-Դավիթ ջան, եթե չես ուզում, դու չես մարզվի, բայց արի գնանք, կնայես ընկերներիդ: Եթե կուզես, դու էլ կմարզվես, չես ուզի՝ պարզ է, որ չենք ստիպի:

Համոզվեց: Ժպտաց: Հագնվեց:

Հյուսիսային դպրոցից Մայր դպրոց տանող ճանապարհը, հատկապես աստիճանները ձյունառատ էին, Դավթի համար իջնելը դժվար էր, վախենում էր:

Նկատել եմ, որ Դավիթն աստիճաններ ու բարձրություն չի սիրում, խուսափում է անցնել  այն ճանապարհներով, որտեղ աստիճաններ կան: Ցած է նայում ու գրեթե միշտ խնդրում.

-Օգնի, չեմ կարող:

Զգույշ, անշտապ, խոսք ու զրույցով անցանք ճամփան, հասանք Մայր դպրոց: Ուրախացավ, որ պիտի գլուխկոնծի տար, գլորվեր ներքնակների վրա: Պառկեց կապույտ գորգին ու որոշ ժամանակ ուսումնասիրում էր տարածքը, շոշափում էր գորգը, ներքնակները: Մեկ էլ ինքն իրեն որոշեց խմբին միանալ, սողալ նստարանի վրայով ու թավալվել:

Սիրեց նաև Միքայել Ղազարյանին, ժպտաց ու զգաց, որ Միքայելը հավանում է իրեն:

Դավիթն այսօր մասնակցեց նաև Մեդիաուրբաթին: Առաջին դասարանցիները ելույթ ունեին: Մինչ ելույթն ասում էր.

-Ես չեմ պարի, միայն կգամ, բոլորիդ կնայեմ:

Երաժշտության հնչյունները լսելուն պես նետվեց սրահ ու… առանց մեկնաբանության

Նկարահանումը՝  Տաթև Աթոյանի

Advertisements