16491355_1134207260025554_1633958957_o

Դավթի մասնակցությունն ուրախալի է, հաճելի: Շախմատը հետաքրքրում է նրան, ուզում է հիշել, մտապահել: Սպիտակ խաղաքար է ցույց տալիս, ասում է.

-Ընկեր Կարինե, մանուշագույն է, չէ՞:

Ասում եմ.

-Դավիթ ջան, հաստա՞տ, ուշադիր նայիր:

-Ես որ ասում եմ, ուրեմն ճիշտ է, լսեցի՞ր,-բարկանում է,- իսկ մյուսը՝ կապույտ է /ցույց է տալիս սև խաղաքար/: Ես շախմատի գույները փոխել եմ, իմ սիրած գույներն եմ դրել: Լավ եմ արել, չէ՞:

Քո գույները միշտ պայծառ են, ի’մ Դավիթ:

Այնքան եմ կարևորում Դավթի գոյությունը, ներկայությունն իմ կյանքում, իմ օրվա մեջ: Ամեն օր Դավթի լույսը հետս տուն եմ տանում:

Advertisements