110

Պատասխանատուներ՝  1-ին դասարանցիներ և Կարինե Մամիկոնյան

Բարի լույսի զանգեր

Ուրախ մարմնամարզություն

Հարսանեկան երգերի շարք

Եղնիկ

Պսակ, պսակ

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

Աղջկեք պար բռնեցեք

Սաթոյին գովելու համար ենք եկել 

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Տերնդեզ

Տերընդեզ դարմանը կես,

Առ հաց ու կես ելիր գեղես,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ փեշդ վառե,

Որ ազատվես օձեն, չարեն,

Տերընդեզ մխի դին տես

Մե փութ ցանես, հազար քաղես:

Կարդում ենք Հովհաննես Թումանյան Ամպն ու սարը  %d5%a1%d5%b4%d5%ba%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a8

Երգում ենք անգլերեն

Ազգային պարեր՝  Կոմիտաս Շորոր

Թամզարա

Ծննդյան շնորհավորանք

Հայտարարություններ