Առավոտյան ընդհանուր պարապմունք

Թումանյանական օրեր

Դդմածես

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմություն ենք հորինում և ձայնագրում Մի նախադասություն դու, մի նախադասություն` ես

 Բանավոր մաթեմատիկա

Դդմի մասին խնդիրներ հորինել, նկարել Paint նկարչական ծրագրով:

Դդմային խնդրագրքի ստեղծում

Խոհանոցային գործունեություն

Դդմային թխվածքաբլիթների պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում ձյան վրա: Սովորողները դդումները ձյան վրա գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

 Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

 Ընտանեկան նախագիծ

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Շախմատ, տրամաբանական խաղեր

Լողի պարապմունք փակ լողավազանում

Հեծանվային պարապմունք

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Advertisements