Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 6 -7 տարեկանների  համար

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint, Word  ծրագրերով

Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից

Խնամում են սենյակային բույսեր

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Նախագծի իրականացման ընթացքը

Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: 6-7 տարեկանների խմբում  նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/

Հորինել բառեր ու բառակապակցություններ  մայրիկների գովքի   մասին

Մայրիկագովք. ցուցահանդես Արևելյան լանջերին

Հորինել բարեմաղթանքներ, պատրաստել ռադիոնյութեր

Մայրիկների մոլորակ

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկներ պատրաստում /թղթային, էլեկտրոնային/

Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով

Բնագիտություն + մեդիա

Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում:

Advertisements