16409761_697896373717612_1329087167_o

Մասնակիցներ՝ 1-ին դասարանցիներ

Տևողությունը՝ փետրվարի 20 — մարտի 20

Նպատակ՝

  • Ընթերցարանների ստեղծում
  • Ռադիոնյութերի, ռադիոթատրոնների ստեղծում
  • Բարբառների ուսումնասիրություն
  • Ընթերցանության անկյունի ստեղծում

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների ձեռքբերում

Թեմաներ՝

Աուդիոընթերցարանների ստեղծում

Սովորողների հետ շարունակում ենք ստեղծել թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների տեսա- ու աուդիո- տարբերակները:

Բառախաղեր

3 դասարանի սովորողները ստեղծում են բառ-դոմինո բառախաղ և 6-7 տարեկանների հետ խաղում:

Ընթերցանություն. կայք, ենթակայք

Սովորողները բացում են կրթահամալիրի կայքը, ենթակայքերը, Բզեզ ուսումնական կայքը, այնտեղից կարդալով փնտրում-գտնում իրենց անհրաժեշտ խաղը, մուլտֆիլմը, պարը:

Ուսումնասիրում ենք բարբառներ /ընտանիքի անդամներ, տատ-պապ/:

Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե մեր ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Մեկ բառը տարբեր բարբառներով ինչպես կլինի: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ:

Աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում:

Advertisements