Գիտեք, որ գարուն է արդեն, ու Արևմտյան դպրոցի լողավազանը դարձել է ամենագրավիչը, կանչողը: Լողալ չսիրող չկա, ջրից վախեցող` նույնպես:

Դավիթ Հովհաննիսյանն այսօր ջրում էր. իհարկե, փոքր-ինչ դժվարությամբ, բայց փրկօղակով ջուրը մտավ:

-Ապուշ ջուր ես չեմ սիրում, կխեղդվեմ, լսո՞ւմ ես:

Իր անբաժան ընկերների` խաղալիքների մասին պատմություն պատմելով, խաղալով-խաղացնելով լողավազանի մի ծայրից մյուսն էինք լողում: Մի տեսակ վստահություն ստանալու համար ամուր բռնել էր ինձ, բաց չէր թողնում: Երկար ժամանակ ջրում մնացինք, սկսեց վստահել, չվախենալ: Դավթի տրամադրությունը փոփոխական էր` մե՛կ հիացած, մե՛կ դժգոհ, մե՛կ ուրախ, մե՛կ …

Կարևորը, որ Դավիթը չէր ուզում ջրից դուրս գալ, չէր ուզում, որ ավարտվի իր խաղը. ապուշ ջուրը դարձավ պուպուշ ու անուշ:

Advertisements