Շրջապատը խնամելու-պահպանելու-թարմացնելու կարողությունների զարգացում.

Հակոբյան Արամն ու մայրիկը փոխում-թարմացնում են իրենց տան գեղեցկուհուն:

Ընտրեցինք մեծ տարրա մեր ծաղկի համար, մեջը լցրեցինք քարեր, որպեսզի երկար պահպանվի հողի խոնավությունը, հետո պարարտացված հող ավելացրինք, հին տարրայից արմատով հանեցինք մեր ծաղիկը և մնացած հողով տեղափոխեցինք նոր տարրայի մեջ: Տեղափոխելուց հետո, մեր գեղեցկուհուն առատ ջրեցինք: Զատկին մեր ծաղիկը կզարդարենք և կրկին կներկայացնենք նկարաշարով: