Հյուսիսային դպրոցից քայլեցինք դեպի Ագարակ ու հայտնվեցինք մի ուրիշ, այլ մոլորակում. ա՜յ քեզ հրաշք: Լողացած, խնամված, մաքուր կենդանիներ, ընդարձակ տարածք ու հոգատար մարդիկ, ովքեր ամեն օր խնամում, կերակրում են կենդանիներին: Հրճվանք, ճիչ, ուրախություն ու կենդանիներին մոտ լինելու այսպիսի հնարավորություն…