Հանրապետության օրը Սևանի Մաշտոցներ բարձունքում:

Այս անգամ նվաճեցինք Սևանի Մաշտոցներ բարձունքը:

Երթուղին` Երևան-Սևանա լիճ-Սևան քաղաք-Մաշտոցներ բարձունք-Հրազդանի ջրանցք-Երևան: Վայրն ընտրել էինք սիրելի տիկին Կարինե Պետրոսյանի խորհրդով: Առավոտից եղանակը փորձում էր խանգարել, բայց մութ ամպերը, քամին, ամպրոպն ու անձրևը մեզ չվախեցրին: Որոշել էինք, որ տոնը նշելու ենք բարձունքին: Հաղթահարելով ճանապարհի դժվարությունները` մատուռում արժանացանք քահանայի օրհնությանն ու լվացվեցինք սուրբ ջրով:

Բարձունքից մեր առջև Սևանն էր` իր հմայքով ու խաղաղությամբ:

Advertisements