Բացօթյա ուսումնական պարապմունք

Վայրը՝  Անգլիական այգի
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ ջոկատներ
Օրը՝ հունիսի 8

Նպատակը և խնդիրները. 

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Երգ ու պարի ֆլեշմոբ

Ակնկալվող արդյունքները
Ծանոթանում ենք այգուն, տարածում ենք տեղեկատվական թերթիկներ կրթահամալիրի և կրթահամալիրում իրականացվող գործունեության մասին:
Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակաքյում, սոց. ցանցերում: