Օգոստոսի 22-29

Երևանյան ճամբար՝ օգոստոսի 22-25, 28-29. 2017-2018 ուսումնական տարվան, առաջին շրջանին պատրաստության ստուգատես
Մանկավարժական ճամբար «Ժայռ»-ում՝ օգոստոսի 26-27. «Հեղինակային կրթական ծրագրի սեպտեմբերյան հավաք» նախագիծ

Օգոստոսի 22-25
Աշխատակարգ

Աշխատանքային խմբերը՝ մասնագիտական խմբեր, դպրոցների մանկավարժական աշխատողներ։ Խմբերի ղեկավարները՝ կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, մասնախմբերի՝ 2017-2018 ուսումնական տարվա ղեկավարները։

Մարզական պարապմունքները վարում են կրթահամալիրի մարզիչները՝ Լուսինե Աբրահամյան, Տաթև Համբարյան, Գևորգ  Հազարումյան, Միքայել Ղազարյան, Անդրանիկ Մարգարյան, Ալինա Թումասյան, Նաիրա Հարությունյան, Ռուբեն Բաղդասարյան, Անդրանիկ Մանուչարյան, Առնոլդ Միքայելյան։

Մինչև օգոստոսի 16-ը՝   աշխատանքային խմբերի ծրագրերի հրապարակում դպրոցների ենթակայքերում, մասնախմբերի բլոգներում։

Աշխատանք Մայր դպրոցում

  • 9։00-9։55՝  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
    պարերգեր, կրթահամալիրի տնօրենի խոսքը
    պարապմունքը ծրագրում և վարում են կազմակերպիչները՝
    օգոստոսի 22 – Մարալ Կարապետյան, Սոնա Փափազյան
    օգոստոսի 23 – Լուսինե Սարգսյան, Անահիտ Գևորգյան
    օգոստոսի 24 – Վարդ Հայրյան, Հասմիկ Պողոսյան
    օգոստոսի 25 – Ջուլի Սիմոնյան, Ռիմա Երեմյան
  • 10։00-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական
    օրվա ծրագիրը և ամփոփումը՝ մասնախմբի բլոգում։Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իր ուսումնական բլոգի պատրաստությունը իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը, ուսումնական տարվա, առաջին շրջանի նախագծերը։

Աշխատանք դպրոցում

  • 12։00-13։00՝ քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում, դասարանների, խմբերի ձևավորում
    Օրվա ծրագիրը և ամփոփումը՝ դպրոցի ենթակայքում։Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։
    Մասնաճյուղի ղեկավարն ապահովում է շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքով։

Մարզական

  • 15։00-17։00` մարզական պարապմունքներ՝ լող, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, խաղային մարզաձև, սեղանի խաղեր…
    Մարզական ակումբն ընտրում է մանկավարժական աշխատողը։
    Օրվա խմբերը՝  մարզական բլոգներում

16։00-17։00՝ կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի համատեղ նիստ
Նիստերը բաց են։

Օրվա լուսաբանումը՝ դասավանդողների բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։

Advertisements