Աշոտ Փանոսյան

Ամառային արձակուրդների ընթացքում ես երկու շաբաթ մասնակցել եմ Հյուսիսային դպրոցի լրացուցիչ կրթության ճամբարին, որտեղ շատ հետաքրքիր և հագեցած օրեր եմ անցկացրել:

Այնուհետև գնացել եմ Սպիտակ քաղաք՝  պապիկիս տուն և մեկ ամիս անցկացրել եմ այնտեղ: Սպիտակում ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնց  հետ խաղացել եմ ֆուտբոլ, պահմտոցի, փետրագնդակ, քշել եմ հեծանիվ, լողացել եմ մեր բակի լողավազանում: Կարդացել եմ հեքիաթներ, զբաղվել բանավոր մաթեմատիկայով, օգնել պապիկիս և տատիկիս տնային գործերում, այգում:

Հետո հայրիկիս և մայրիկիս հետ գնացել եմ Հաղարծին, անցել եմ երազանքների իրականացման ծառի միջով: Մեկ շաբաթ եղել եմ նաև Սևանում՝ լողացել եմ, գնացել եմ Սևանավանք,  իսկ երեկոները զբոսնել եմ ծնողներիս հետ:

Դրանից հետո գնացել եմ Գառնի, Գեղարդ: Գեղարդում քար եմ նետել իմ և ծնողներիս երազանքների իրականացման համար և ինձ հաջողվել է երեք անգամ հասնել իմ նպատակին:

Մեկ շաբաթ էլ հանգստացել եմ Հանքավանում: Այնտեղ լողում էի, խաղում էի սեղանի թենիս, ֆուտբոլ, այցելում էի մարզասրահ: Երեկոյան ժամերին դիտում էինք կինոֆիլմեր, լսում երաժշտություն: Անտառում կար 2.5 տարեկան արջ: Ես հաճախ այցելում էի նրան: Նա շատ էր սիրում ուտել և խաղալ:

Վերադարձի ճանապարհին եղանք նաև Ծաղկաձորում և Կեչառիս վանական համալիրում:

Այժմ վերադարձել եմ Երևան և նախապատրաստվում եմ նոր ուսումնական տարվան: