Արամ Սարքիսսյան

Ամռանը մայրիկս, փոքր քույրիկս և ես հանգստանում էինք մայրիկիս ընկերուհու գյուղում՝ Տաշիրի Կաթնառատում: Այնտեղ ինձ դիմավորեցին իմ ընկերները՝ Մանեն, Մերին և իմ սիրելի շնիկ Չապին: Մենք ամեն օր խաղում էինք, ճաշում, երեկոները զբոսնում, նկարում: Վայելում էի իսկական գյուղական կյանք. ես տեսա, թե ինչպես են կթում կովերին, կերակրում ձիերին, խոզերին, հավերին, ինչպես են մեղր ստանում մեղուներից: Չապիին ես սիրում էի իմ ձեռքով կերակրել, նա իմ ընկերն էր դարձել: Ծննդյանս յոթերորդ տարին էլ անցկացրի իմ ընկերների հետ, հետո մենք գետ գնացինք, լողացինք, խաղացինք:

Շատ եմ ափսոսում, որ Չապին ինձ հետ չէր կարող Երևան գալ: Նրան շատ եմ կարոտում: Երազում եմ նրա նման մի խելացի շուն ունենալ, պահել: