Կարեն Ասլանյան

Իմ ամառային արձակուրդը անցկացրել եմ Վրաստանում, Ախալքալաք քաղաքում, պապիկ-տատիկիս մոտ, նաև եղել եմ Վրաստանի տարբեր քաղաքներում, իսկ նկարաշարով կպատմեմ ավելի մանրամասն։

Ախալքալաք քաղաքը երկու կողմից ունի գետեր, մի կողմում Թափարվան գետն է, որը սկիզբ է առնում Փարվանա լճից, մյուս կողմում՝ Կրխբուլախը։

Սա Ախալքալաք քաղաքի կենտրոնական այգին է՝ Խաս բախչան, այսինքն՝ գեղեցիկ այգին, որտեղ ես հանդիպեցի քաղաքի մեծերից մեկին՝ Աղասի Խոդիկյանին, ով պատմեց այս գեղեցիկ այգու գեղեցիկ պատմությունը, որը ինքն էլ լսել էր իրենից մեծերից, որ այստեղ առաջ տներ են եղել, հետո մի բարերար ծառեր է բերել Բորժոմիից և ցանկապատել է։

Իսկ սա այդ այգում դրված հին հուշարձան է և այստեղ է տեղադրված Դերենիկ Դեմիրճյանի արձանը՝ ով ծնվել է այս քաղաքում:

Ախալքալաքը հին քաղաք է, սա էլ իմ ֆիքսած հին դռները, իսկ վերջին նկարի տունը 1890թ տուն էր, բնակիչները նույնիսկ ինձ թույլատրեցին մեծ, հին բանալիով ճռճռան դուռը փակել ու բացել:

Ախալքալաքում երկրորդ անգամ մասնակցել եմ «Սուրբ Խաչ» ամենամյա ճամբարին ու շատ ընկերներ ձեռք բերել:

Սա էլ Ախալցիխեի Ռաբատ բերդն է:

Սա էլ Շառլ Ազնավուրի աստղը՝ ով ծնվել է այս քաղաքում:

img_3364-photo

Սա էլ Ասպինձա քաղաքում ցուցահանդեսի ժամանակ:

Հետո ծնողներիս հետ Սև ծովում լավ լողացի, արևի տակ պառկեցի ու հանգստացա:

Ահա այսպիսին էր իմ  ամառային արձակուրդը:

Advertisements