Դանիել Մարկոսյան

Ծնողներիս հետ մեկնեցինք Ծաղկաձորի Ոսկու Աշխարհ հանգստյան տուն, որտեղ անցկացրեցինք 5 օրյա հետաքրքիր ու հաճելի հանգիստ: Առավոտյան նախաճաշից հետո հայրիկիս և մայրիկիս հետ խաղասենյակում խաղում էինք բիլիարդ, սեղանի թենիս, ցատկոտում էի բատուտում և սահում սղարանից:  Ցերեկները լողում էինք մեծ լողավազանում, որտեղ հանդիպում էի մյուս հանգստացող երեխաներին և միասին ուրախ ժամանակ էինք անցկացնում: Ճաշից հետո զբոսնում էինք Ծաղկաձորի կենտրոնական հատվածում, ինչպես նաև քշում էի քվադրոցիկլ, հեծանիվ և ցատկում էի մեծ բատուտում: Այցելել եմ նաև ճոպանուղի, որը բավականին տպավորիչ էր: Երեկոները անց էի կացնում հանգստյան տան գեղեցիկ բակում, որտեղ կային բազմաթիվ թռչուններ՝ մեծ ջայլամներ, կաքավներ, սիրամարգ, ինչպես նաև երկու գեղեցիկ քարայծ, որոնցից մեկը բավականին չարաճճի էր: Նախավերջին օրը Ծաղկաձորի հրապարակում պատահական հանդիպեցինք հայրիկիս մորեղբորն իր կնոջ հետ և միասին հետաքրքիր երեկո անցկացրինք, իսկ առավոտյան բոլորս այցելեցինք Կեչառիս վանական համալիր, մոմ վառեցինք, աղոթեցինք և Աստծո օրհնությամբ վերադարձանք Երևան:

This slideshow requires JavaScript.