Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը /յուրացմանը/, անհրաժեշտ փոխհարաբերությունների /սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ/ հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: 

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում /սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում/
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում /կարդացածը հասկանալ/
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Տևողությունը՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 15 

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն /ընտանիք/, մեդիատիրույթ /բլոգ, ենթակայք, կայք/:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետ, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր /Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS PowerPoint, Movie Maker/, թղթեր /գունավոր, տարբեր հաստության ու չափի/, գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստելին:

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը /տիկնիկը/
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը /գյուղը/, երկիրը

Գործունեության ձևեր՝

Մայրենի լեզու

  • Պատմել /գրավոր/ իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ
  • Մի քանի բառով նկարագրել ու բնութագրել իրեն ու մյուսներին
  • Կարդալ, հասկանալ պատմությունը
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ
  • Գրական ստեղծագործություններ ընթերցել, քննարկել

ՏՀՏ

  • Աշխատում է Paint ծրագրով /նկարում է իրեն/: Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում
  • Աշխատում է Word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է  և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում
  • Աշխատում է PowerPoint ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար /ջրաներկով, գուաշով/

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են դասարանական-անհատական բլոգներում՝

  • Խոսում է իմ տիկնիկը /մեդիապատումների շարք/
  • Ես՝ իմ մասին  /ինքնապատումների շարք/
  • Իմ ընտանիքը  /ինքնապատումների շարք/
  • Իմ անունը  /անվանակոչման ու անվան ծագման պատմություններ/
Advertisements