Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին և ոճին:

Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Ստեղծել Կոմիտասյան երգերի կարաոկեներ, դասարանական աուդիոնյութեր
Դասարանական համերգների կազմակերպում

Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա, համերգասրահ

Կոմիտասյան երգերի ցանկ

Աշխատանքի կազմակերպումը

Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև հինգերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում, ունկնդրում: 

Լեզվագործունեություն
Օգտագործելով մեր համակարգչային հմտությունները կարող ենք համացանցում փնտրել Կոմիտասի մասին տեղեկություններ, ֆիլմեր, նրա կատարմամբ ձայնագրություններ:

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն, ինչ կզգան, ինչի մասին կմտածեն այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

 

Քանի որ սովորողներն ունեն անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ, կարող ենք նաև աշխատել համակարգչային Paint ծրագրով, որին երեխաները շատ վարժ տիրապետում են: Յուրաքանչյուրն ընտրում է կոմիտասյան երգից ամենասիրելի հատվածը /տողը/ և նկարում: Այդ նկարների օգնությամբ ստանում ենք կարաոկեների էջերը և պատրաստում երգ-կարաոկեները:

Կոմիտասյան օրերի ամփոփումը՝ Մեդիաուրբաթ պարապմունքով:

Advertisements