Հայկ Բադալյան

Ամառային արձակուրդի ընթացքում հանգստացել եմ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում՝ տատիկիս, պապիկիս մոտ: Մեկ ամիս անցկացրել եմ գյուղում, ֆուտբոլ և պահմտոցի եմ խաղացել, հեծանիվ եմ վարել, լողացել եմ բացօթյա լողավազանում: Ընտանիքով եղել ենք նաև Ապարանում, ձուկ ենք որսացել: 10 օր էլ հանգստացել եմ Ուռեկիում, զբոսնել եմ Բաթումիում, նավ եմ նստել ու ափից գունավոր խխունջներ եմ հավաքել: