Ժպտուն աչքերով, ուրախ սեբաստացիների ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Ողջունեցինք մեր նորեկ սեբաստացի ընկերներին  և Հյուսիսային դպրոցի արևելյան լանջերին օրը սկսեցինք մարզական ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո արդեն երկրորդ դասարան տեղափոխված սեբաստացիները` մի խումբը հեծանվով, մյուս խումբը` քայլքով հասանք սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:

Մարզական ուրախ խաղերին մասնակցեցին նաև սեբաստացի ծնողները: