Առավոտյան ընդհանուր պարապմունք

Իրականացվող ուսումնական նախագծեր.

Տիեզերք

Բարձունքի հաղթահարում. ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, Արզական, Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

Մայրենի

  • Բառային աշխատանքներ, բառախաղեր՝ ամեն սովորող  գրատախտակին մուտքագրում է մեկ բառ, որից հետո մուտքագրած բառերը միացնելով ստանում ենք նոր բառեր, ստեղծում բառային երկանդամներ ռոդարիական հնարներով:
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով. հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառային երկանդամներ,  բառեր, փորձել բացատրել դրանք
  • Կազմել անսովոր նախադասություններ, միացնել իրար և ստանալ անսովոր պատմություն:
  • Տիեզերք. հորինում ենք հանելուկներ ռոդարիական հնարներով:

Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
Պատմել երկնքի մասին.

  • Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է
  • Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է
  • Բառային աշխատանք. կազմում ենք բառային երկանադամներ
  • Նկարում ենք այն բոլոր բաները, որոնք կարող են ապրել տիեզերքում պատմում ենք նկարը: Հորինում ենք նկար-նախադասություն:

Մաթեմատիկա
Բանավոր համրանք, նախորդ և հաջորդ թվեր, հաջորդականություններ, թվերի համեմատում: Տասնավոր և միավոր, բանավոր համրանք: Երկնիշ թվեր:

Կերպարվեստ 

Նկարում ենք մատիկներով: Թեման. Տիեզերք

Շախմատ

Կրկնում ենք խաղաքարերի քայլերն ու միավորները, միավորներով կազմում պարզ խնդիրներ:

Մարմնակրթություն

Ամենօրյա լող, հեծանվավարություն, խաղեր ավազահրապարակում:

Լողի պարապմունք բացօթյա լողավազանում և Արևմուտքի փակ լողավազանում:

Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն

Միջավայրի խնամք. հերթապահություն բակում, սենյակային բույսերի ջրում, խնամք

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Advertisements