Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-25, մայիսի 25-30:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2.2 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Օրը՝ սեպտեմբերի 23

Մեկնումը՝ 09.30, վերադարձը՝ 16.30

Վայրը՝ Կոտայքի մարզ, Արզական, Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

Նպատակը՝ Ճամփորդելու, քայլքի միջոցով ճանաչել շրջակա միջավայրը:
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում

Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ /խմբով/
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել /դասարանում, տանը, տեղում/,  տեսածը նկարել, ծեփել
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Հարցազրույց վարել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին կարծիք գրել

Նախագծի իրականացման ընթացքը 
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի /բարձունքի/ մասին
• Հաշվարկներ են կատարում
• Աշխատանքի բաժանում են կատարում
• Ճամփորդական կանոններ են մշակում
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ /հանդիպած բնակավայրեր, հեռավորություն, ժամանակ, եղանակ և այլն/

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել ինֆորմացիա ընտրված տեղանքի /բարձունքի/ մասին: Ձևավորել խմբեր, որոնք ճամփորդության ընթացքում կունենան կոնկրետ հանձնարարություններ:

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփել ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի
Մայրենի
• Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
• Կարդալ ընկերների պատումները
Մաթեմատիկա
• Հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա, գրանցել, կիրառել
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

  • Աշնանային ֆոտոպլեներ բարձունքից

• Պատումների, ֆոտոպատումների, տեսանյութերի հրապարակում ենթակայքում, բլոգում

Նախագծի ամփոփում

  • Դասարանական բլոգում կազմակերպվում է առցանց քննարկում՝ յուրաքանչյուր սովորող կարծիքներ բաժնում գրում է իր տպավորությունը
  • Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր հաշվետվությունը՝ ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով
  • Խնդիրներ ենք կազմում ճամփորդության տվյալների գործածմամբ:
Advertisements