Վախենալով, որ երկինքը փուլ կգա, արտույտը պառկեց մեջքի վրա, ոտքերը վեր տնկեց ու աշխատեց դեմ տալ  երկնքին:

Տեսնողները ծիծաղեցին նրա վրա.

— Ա՛յ խելքի պուտուկ ճնճղուկ, քո ծղոտե տոտիկներով երկինքը ինչպե՞ս ես պահելու:

-Ես իմ բաժին երկինքն եմ պահելու:

Advertisements