nonaՄի առավոտ արտույտն արթնացավ, հավաքեց անկողինը և լվացվելիս նկատեց, որ կտուցը չկա: 

Երկար  մտածելուց  հետո  նա  հիշեց  իր և  ագռավի  միջև  եղած  կռիվը: Կռիվն առաջացել էր այն պատճառով, որ  ագռավը փորձում էր գողանալ արտույտի ձմեռվա պաշարը:

Անահիտ Երեմյան

Նա շատ անհանգստացավ ու լաց եղավ։ Շատ լացելուց հետո որոշեց պլաստիլինից գեղեցիկ կտուց պատրաստել ու մի լավ կուտ ուտել։

Անի Եիսաղոլի

Արտույտը շատ տխրեց և լաց եղավ, բայց որոշեց ամեն գնով կտուցը գտնել։ Այդ հարցում արտույտին օգնեցին ընկերները։ Նրանք եկան արտույտի տուն և սկսեցին միասին փնտրել կտուցը։ Երկար փնտրելուց հետո սառնարանի միջից գտան կտուցը։ Արտույտը հիշեց, որ գիշերը, երբ սառնարանից թաքուն թխվածք էր կերել, կտուցը մոռացել էր այնտեղ։ Բոլորը բարձր ծիծաղեցին։

Կարեն Ասլանյան

Նա մոտեցավ արծվին և խնդրեց նրա կտուցը: Արծիվը բարկացավ, բայց հետո խղճաց ու բաց թողեց արտույտին:

Մանուկ Կարապետյան

Արտույտը գնաց բժշկի և պլաստիկ վիրաբույժն արտույտի համար պատրաստեց նոր և գեղեցիկ կտուց: Արտույտն ուրախ տուն գնաց:

Արամ Հակոբյան

Նա հիշեց, որ երեկ խնջույքի էր եղել և իր կտուցը նվիրել էր իր լավ ընկերոջը՝ նապաստակին:

Նարեկ Մանուկյան

Նա ամեն տեղ փնտրեց, նայեց մահճակալի տակ, բայց կտուցը չկար: Նա դուրս եկավ ու իր կտուցը տեսավ նապաստակի քթի վրա:

Արամ Սարքիսսյան

Դես նայեց, դեն նայեց, չկա ու չկա: Խուճապի մատնված արտույտը նորից իրեն նայեց հայելու մեջ ու վեր թռավ տեղից: Պարզվեց, որ նա երազ էր տեսնում:

Էրիկ Հովհաննիսյան

Advertisements